Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ

Քաղաքականություն

23.06.2026 | 15:54

Հունիսի 23-ի առավոտյան ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզի Կրիվոյ Ռոգ քաղաքին, որի հետևանքով զոհվել է 3 մարդ: Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։

Քաղաքային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է հարվածի հետևանքների մասին: Նա նշել է, որ վիրավորվել է 19 մարդ, որոնցից հինգը ծանր վիճակում են:

Գանժան ավելի ուշ պարզաբանել է, որ վիրավորների թիվը հասել է 23-ի: Մեկ կին ծանր վիճակում է:

Կրիվոյ Ռոգը, որը կարևոր արդյունաբերական կենտրոն է, պատերազմի ընթացքում բազմիցս ենթարկվել է հրթիռային հարվածների: Ամենամահացու հարվածը տեղի է ունեցել 2025 թվականի ապրիլի 4-ին, երբ զոհվել էր 20 մարդ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment