Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի

Եվրոպան պատուհասած աննախադեպ շոգի հետևանքով Ֆրանսիայում արդեն գրանցվել է 18 մահվան դեպք, այդ թվում՝ երկու երեխա, որոնք մահացել են շոգից տաքացած ավտոմեքենայում։

Ֆրանսիայի մի շարք քաղաքներում ջերմաստիճանը գերազանցել է 41 աստիճանը՝ գրանցելով պատմական ռեկորդներ։

Ինչպես հաղորդում է Reuters-ը, օդերևութաբանները նշում են, որ այս երևույթը պայմանավորված է Սահարայից եկող տաք օդային զանգվածներով և կլիմայական փոփոխություններով։

Իրավիճակը լարված է նաև Բրիտանիայում և Իտալիայում, որտեղ ջերմաստիճանը մոտենում է պատմական առավելագույնին։

Իտալիայի 12 քաղաքներում հայտարարվել է ահազանգի կարմիր աստիճան, իսկ էներգահամակարգերը ծանրաբեռնվածության պատճառով հոսանքազրկումներ են գրանցում։

Reuters Climate Monitor-ի տվյալներով՝ Եվրոպան այս պահին մոլորակի այն տարածաշրջանն է, որն ամենաշատն է շեղվել իր պատմական կլիմայական նորմայից։

Leave a comment