Հայաստանը 2 մեդալ ունի Բալկանյան երկրների ատլետիկայի առաջնությունում. ռեկորդ է սահմանվել

Բաժանորդագրվել

Երվանդ Մկրտչյանը Հունաստանում առաջնության մեկնարկից 2 օր առաջ հաղթող էր դարձել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարի 1500 մ վազք մրցաձևում։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Վազորդ Երվանդ Մկրտչյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների ատլետիկայի առաջնությունում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

«Նա 3000 մ վազքատարածությունը հաղթահարել է 7:52.75 ժամանակում՝ սահմանելով նաև Հայաստանի ռեկորդ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ռազմիկ Ղազարյանն արծաթե մեդալ է նվաճել եռացատկում՝ 16.20 մ արդյունքով։ Բալկանյան երկրների առաջնությունում Հայաստանի թիմում ընդգրկված են եղել նաև Լևոն Աղասյանը (եռացատկ), Վահե Արզումանյանը (հեռացատկ), Արամ Արամյանը (400մ ա/վ) և Էլլադա Ալավերդյանը (800 մ)»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ առաջնությունն անցկացվել է Հունաստանի Վոլոս քաղաքում հունիսի 20-21-ը։

Նշենք՝ Երվանդ Մկրտչյանն այս առաջնության մեկնարկից 2 օր առաջ հաղթող էր դարձել Ֆրանսիայում կայացած միջազգային մրցաշարի 1500 մ վազք մրցաձևում` ցույց տալով 3:38.99 արդյունք:

Հայ մարզիկները հաղթել են Բալկանյան երկրների ատլետիկայի մարզասրահի առաջնությունում

Leave a comment