Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը նիստում ասել է, որ անդրադարձել է տեղի ունեցած միջադեպին՝ նշելով. «Այն, ինչ տեղի ունեցավ, դա այն է, ինչի մասին իրենք խոսում են»։

«Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն, այլ ինչ-որ խմբավորումներ են, որոնք հանցավոր գործունեությամբ են զբաղվում, դա կլինի ընտրակաշառք, թե այլ գործունեություն»,- ասել է նա և հավելել, որ մարդիկ կան, 3 տարի ամբիոնին չեն մոտեցել և բերանները ջուր առած նստել են։

«Նրանք ուրիշների ելույթների համար ինչ ասես խոսում են, որը վերածվում է վիճաբանության, հետևաբար կխնդրեմ հետևել, թե ինչից է դա սկսվում»,- ասել է նա։

Leave a comment