ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
Ալիևը Բաքվում հայերին դատում է և ցույց տալիս, որ ինքն է թելադրողը, ինչ մրցանակ էլ Փաշինյանը ստանա, նա ամեն անգամ փայտով հարված է ուտում գլխին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Մեր ձևով» շարժման անդամ, ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
«Այս մարդը թուլության գեներալ է, նրան ամեն անգամ սպառնում, ձեռք են առնում, «զադաչա» են տալիս, գալիս է Հայաստան, մարդկանց կալանավորում, ձերբակալում, մատ թափ տալիս ժողովրդի վրա»,- մեկնաբանեց ադրբեջանագետը։
Ընտրությունների մասին խոսելիս Դավթյանը ընդգծեց, որ այս ընտրությունները հայ մնալու մասին են, ժողովուրդը դա հասկանում է, ՔՊ-ին քաղաքական ապտակ է տալու։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։