ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հանդիպել են ֆինանսական շուկայի մասնակիցներին

ՀՀ ֆինանսների նախարարության պետական պարտքի կառավարման վարչության պետ Մարինե Մելիքյանը և մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը հանդիպել են ֆինանսական շուկայի մասնակիցների՝ բանկերի, կենսաթոշակային ֆոնդերի, ներդրումային և ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Մարինե Մելիքյանը մասնակիցներին է ներկայացրել պետական պարտքի կառավարման ոլորտի ընթացիկ զարգացումները, միջնաժամկետ հատվածում Կառավարության պարտքի կառավարման նպատակադրումները, նախատեսվող միջոցառումները և կանխատեսումները: Մակրոտնտեսական քաղաքականության վարչության պետ Արշալույս Հարությունյանը ներկայացրել է ընթացիկ մակրոտնտեսական զարգացումները և կանխատեսումները:

ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները պատասխանել են քննարկման շրջանակներում մասնակիցների կողմից բարձրաձայնված հարցերին:

Leave a comment