Իրանը կշարունակի համագործակցել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ համաձայն նախկին սկզբունքների, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսը հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչները կարող են ժամանել Իրան արդեն այս շաբաթ։
«ՄԱԳԱՏԷ-ի հետ փոխգործակցությունը կշարունակվի ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների համաձայնագրով՝ Իրանի ստանձնած պարտավորություններին, գործող ընթացակարգերին, ինչպես նաև խորհրդարանական հրամանագրերին և Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի որոշումներին համապատասխան», – ասել է Բաղային IRNA-ին։