Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքներով ստեղծվել է չորս աշխատանքային խումբ. Քազեմ Ղարիբաբադի

Շվեյցարիայի Բյուրգենշտոկում անցկացված քառակողմ խորհրդակցությունների արդյունքում համաձայնեցվել է չորս աշխատանքային խմբի ստեղծումը։ Այս մասին Press TV հեռուստաալիքին հայտնել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա տեղեկատվությամբ՝ ձևավորվել են խմբեր պատժամիջոցների չեղարկման, միջուկային կարգավորման, վերականգնման և տնտեսական զարգացման, ինչպես նաև մոնիտորինգի հարցերով։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Բյուրգենշտոկում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ՝ փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ։

Ինչպես նշվում է բանակցությունների առաջին փուլի ավարտին Պակիստանի և Կատարի համատեղ հայտարարության մեջ, Իրանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ հանդիպումն անցել է դրական և կառուցողական մթնոլորտում, ձեռք է բերվել հուսադրող առաջընթաց, այդ թվում՝ ստեղծվել է հիմք հետագա տեխնիկական բանակցությունների անցկացման համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment