Իշխան Սաղաթելյանի տան խուզարկությունն ավարտվել է․ ի՞նչ էին փնտրում

Քիչ առաջ իրավապահները ներխուժել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի տուն։

Լուրը MediaHub-ին հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Այս պահին այդ գործերով ենք, ավելի ուշ կներկայացնենք, թե ինչ է կատարվում»,– ասաց նա։

 

MediaHub-ի տեղեկություններով՝ Սաղաթելյանի տունը խուզարկում է Քննչական կոմիտեն, խուզարկությունն արդեն ավարտվել է։ Մեր տեղեկություններով՝ Սաղաթելյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանին չեն թողել ներս մտնել։

 

ՀՀ քննչական կոմիտեից հաստատեցին մեր տեղեկությունները. իրենք են  մտել Սաղաթելյանի բնակարան։ «Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,- ասաց ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։

 

Այլ մանրամասներ նա չհայտնեց։

Leave a comment