Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել


Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հայթաղ գյուղի 41-ամյա բնակիչը տանը և կից օժանդակ շինությունում թմրամիջոց է պահում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։


 


Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկաններն այցելել են 41-ամյա տղամարդու բնակության վայր։ Վերջինս բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ ոստիկանների տեղեկությունը հավաստի է։


 


Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ Հայթաղ գյուղի բնակչի տանը կից շինությունում հայտնաբերվել է 30,1 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։


 


Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները նույնպես թմրամիջոց պահելու և օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Ըստ տեղեկության՝ Արմավիր քաղաքի 60-ամյա բնակիչը տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ և պատրաստում թմրամիջոց։


 


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 28 բույս։ Նա հայտնել է, որ կանեփն աճեցրել է անձնական օգտագործման համար թմրամիջոց պատրաստելու նպատակով։


 


Երկու դեպքով էլ կատարվում է նախաքննություն։ 

Դիտումների քանակ5

Leave a comment