Պյատիգորսկում կանխվել է իրավապահների դեմ Կիևի ծրագրած կրկնակի ահաբեկչությունը. ԱԴԾ

https://arm.sputniknews.ru/20260623/pjatigvorskum-kankhvel-e-iravapahneri-dem-kievi-tsragrats-krknaki-ahabekchutjuny-adts-103741577.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/17/103739088_148:0:1588:1080_1920x0_80_0_0_22d6d2a3b9724749eaaaa7bcb6223aa8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео

տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Քրեական գործեր են հարուցվել ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի, զինամթերքի անօրինական տեղափոխման և պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստման հոդվածներով։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Պյատիգորսկում կանխվել է իրավապահների դեմ Ուկրաինայի հատուկ ծառայությունների ծրագրած կրկնակի ահաբեկչություն, ձերբակալվել են ռուսաստանցի երկու կին։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։

«Հակաահաբեկչական պաշտպանվածության արդյունավետ միջոցառումների շնորհիվ, Պյատիգորսկում ուժային կառույցներից մեկին մոտենալիս ձերբակալվել է 2006 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի։ Նրա ուսապարկում հայտնաբերվել է տրոտիլային արտահայտմամբ մոտ 2 կգ ինքնաշեն պայթուցիկ սարք, որը տեղադրվել է անվտանգ վայրում, ինչից հետո այն պայթել է», – ասվում է հաղորդագրության մեջ։

Շեշտվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցների կամ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

ԱԴԾ-ն հավելել է, որ տարածքում անմիջապես ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցառումներ, և ձեռնարկվել են օպերատիվ միջոցառումներ՝ հնարավոր հանցակիցներին գտնելու համար։

«Արդյունքում, ահաբեկչության վայրի մոտակայքում բացահայտվել և ձերբակալվել է 1979 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը մտադիր էր իր ուկրաինացի համակարգողների հանձնարարությամբ քննչական–օպերատիվ խմբի աշխատանքի պահին նմանատիպ սարք հասցնել առաջին պայթյունի վայր», – ասվում է հաղորդագրության մեջ։

Կնոջ մոտ գտնվող ինքնաշեն պայթուցիկ սարքը վնասազերծել են ԱԴԾ-ի մասնագետները։

Նշվում է, որ Ստավրոպոլի երկրամասի գծով ՌԴ քննչական կամիտեի քննչական մարմինները քրեական գործեր են հարուցել ահաբեկչական գործողություն իրականացնելու փորձի, զինամթերքի անօրինական տեղափոխման և պայթուցիկ սարքերի ապօրինի պատրաստման հոդվածներով։

Leave a comment