Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը տեղեկացրել է պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) կայքում։
«2026 թվականի հունիսի 22-ին ընկերությունը հայտարարեց ավագ չապահովված պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին այն անձանց շրջանում, որոնք, հիմնավորված կարծիքով, համարվում են «որակավորված ինստիտուցիոնալ գնորդներ»», – նշվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, Bloomberg գործակալությունը հայտնել էր SpaceX-ի պարտատոմսերի տեղաբաշխման ծրագրերի մասին։ Ինչպես ճշտվում է ընկերության նյութերում, թողարկման ծավալը կազմում է առնվազն 20 միլիարդ դոլար։
Բացի այդ, երկուշաբթի օրը SpaceX-ը հայտնել է, որ հունիսի 19-ի դրությամբ ընկերության տրամադրության տակ գտնվող դրամական միջոցների և դրանց համարժեքների ծավալը հասել է մոտավորապես 100.8 միլիարդ դոլարի։