Հայաստանի ուսանողական հավաքականը հաղթել է Մոսկվայում անցկացված շախմատային մրցաշարում

Բաժանորդագրվել

Մրցաշարին մասնակցել են 9 երկրի ուսանողական հավաքականներ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) ուսանողները հաղթել են Մոսկվայում անցկացված շախմատի միջհամալսարանական միջազգային ուսանողական թիմային մրցաշարում։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մրցաշարին մասնակցել են 9 երկրի ուսանողական հավաքականներ Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Թուրքմենստանից, Ուզբեկստանից և Տաջիկստանից։

«ՀՖԿՍՊԻ-ի ներկայացուցիչները հաջող ելույթ են ունեցել՝ զբաղեցնելով առաջին տեղը։ Թիմը հանդես է եկել հետևյալ կազմով՝ Ռոբերտ Փիլիպոսյան, Արսեն Դավթյան, Էդգար Հայրապետյան, Ալեքս Մանուկյան, թիմի ավագ՝ միջազգային մրցավար, դոցենտ Երվանդ Հակոբյան»,– ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ մրցաշարն անցկացվել է հունիսի 17-ից 21-ը։

Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում դարձել է դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող

Leave a comment