ԱԱ-2026. Մբապեի դուբլն ու Ֆրանսիայի վստահ հաղթանակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիայի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։

I խմբի երկրորդ տուրում Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 3:0 հաշվով ուժեղ գտնվեց Իրաքի հավաքականից, որը պարտվել էր նաև առաջին խաղում (տեսանյութ

Ֆրանսիացիների կազմում երկրորդ խաղում անընդմեջ դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն, մեկ գոլ էլ խփեց Փարիզի ՊՍԺ-ի ռմբարկու Ուսման Դեմբելեն։

I խմբի մյուս խաղում կմրցեն Նորվեգիայի ու Սենեգալի հավաքականները։

ԱԱ-2026, երկրորդ տուր

I խումբ

Ֆրանսիա – Իրաք՝ 3:0

Կիլիան Մբապե, 14, 54, Ուսման Դեմբելեն, 66

Leave a comment