Արջերը՝ ամենօրյա հյուր. շատինցիները փորձում են նրանց հետ լեզու գտնել


Արջերը ամենօրյա հյուր են Շատինում: Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը խիստ պատասխանատվություն է ենթադրում, և գյուղի բնակիչները հարկադրված արջերի հետ համակեցության կանոններ են ձգտում հաստատել: Համայնքային իշխանությունը և շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում են բնակչությանը զգույշ լինել, սակայն, խնդիրը արմատական լուծում է պահանջում: Վայրի կենդանիների հետ հանդիպումները հաճախ են վատ հետևանք ունեցել: Հետագա վնասներից խուսափելու համար թերևս անհրաժեշտ է լուծել կենդանիների սննդի ու կեցության պայմանների հարցը և հիմնավորապես երաշխավորել բնակչության անվտանգությունը:


Հեղինակ՝ Վարդուհի Արզումանյան

Դիտումների քանակ7

Leave a comment