Իրանը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ նախկին սկզբունքներով. ԱԳՆ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կարող են ժամանել Իրան արդեն այս շաբաթ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Իրանը կշարունակի համագործակցել ՄԱԳԱՏԷ-ի հետ՝ համաձայն նախկին սկզբունքների։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

Ավելի վաղ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կարող են ժամանել Իրան արդեն այս շաբաթ։

«Փոխգործակցությունը կշարունակվի՝ համաձայն ՄԱԳԱՏԷ-ի հետ երաշխիքների մասին համաձայնագրի շրջանակներում Իրանի պարտավորությունների, գործող ընթացակարգերի, ինչպես նաև խորհրդարանի և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի որոշումների», – «IRNA»-ին ասել է Բաղային։

Գործակալությունը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, նաև նշում է, որ Շվեյցարիայում կայացած Իրան-ԱՄՆ բանակցությունների ժամանակ միջուկային թեմային առնչվող բանակցություններ չեն եղել։

2025 թվականի հունիսին Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածներից հետո Իրանը սահմանափակել էր ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը և հասանելիությունը միջուկային օբյեկտներին՝ հայտարարելով, որ կազմակերպության հետ փոխգործակցության վերաբերյալ բոլոր որոշումները կայացնում է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը։

Leave a comment