Արմավիրի մարզում ավտովթարից հետո 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց, այդ թվում` երեխաներ

Բաժանորդագրվել

Նախաձեռնվել է քրեական վարույթ, կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները պարզվում են։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում 31–ամյա վարորդը «Mitsubishi Colt»–ով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes ML 500»–ին․ վարորդը և 2 անչափահաս ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով` ավտովթարը տեղի է ունեցել այսօր` ժամը 14։40–ի սահմաններում։

Վարորդը Հովհաննես Ա․–ն է եղել, ուղևորները՝ Արմավիրի մարզի բնակիչներ 4–ամյա Լ․ Ա․–ն և 5-ամյա Ք․ Ա․–ն։ Նրանք բոլորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, կայանված ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունները պարզվում են։

Leave a comment