Ադրբեջանի և Իրանի ՊՆ ղեկավարները տարածաշրջանային անվտանգության հարցեր են քննարկել

Քաղաքականություն

06.02.2026 | 19:34

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքվում գտնվող Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակության հետ։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ Հասանովը նշել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն՝ ընդգծելով, որ փոխադարձ այցելություններն ու համատեղ զորավարժությունները նպաստում են այդ կապերի հետագա խորացմանը։

Նասիրզադեն նշել է, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա կառուցված համագործակցությունը կարևորագույն նշանակություն ունի ռազմական ոլորտում հետագա զարգացման համար։

Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և գիտության ոլորտներում հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև զարգացման հեռանկարները։

Կողմերը նաև մանրամասն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment