Քաղաքականություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականը կիրակի Բելգիայի հետ ոչ-ոքիից հետո հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնության հյուրընկալող քաղաք Լոս Անջելեսի համար՝ պահպանելով մրցաշարի հաջորդ փուլ անցնելու հույսը, գրում է CNN-ը։
Լոս Անջելեսը հյուրընկալել է Իրանի առաջին երկու խաղերը, թիմը հաջորդ անգամ Սիեթլում կմրցի Եգիպտոսի հետ։
Ճանապարհորդության սահմանափակումների պատճառով Իրանի հավաքականը մրցաշարի ամբողջ ընթացքում գտնվել է Մեքսիկայի Տիխուանա քաղաքում և խաղերի համար ուղևորվել Միացյալ Նահանգներ։
«Հազարավոր տարիներ առաջվա Հին Պարսկաստանից մինչև այսօրվա քաղաքակիրթ Իրանը՝ Իրանի ոգին մնում է կենդանի և անսասան։ Մենք Լոս Անջելես եկանք հպարտությամբ, մրցեցինք պատվով և արժանապատվորեն հեռանում ենք։ Շնորհակալություն Լոս Անջելեսին հյուրընկալության համար»,- ասվում է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից հրապարակված ձեռագիր նամակում։
Նամակում Իրանը նաև շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և բոլոր ազգերին «խաղաղության, հարգանքի և բարեկամության» կոչ արել։