«Հյուսիսի թագավորը»․ ով կտեղափոխվի «Դաունինգ սթրիթ 10»․ ՄԲ հաջորդ հավանական վարչապետը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց իր հրաժարականի մասին: Երկրի կառավարությունը կարող է այժմ գլխավորել «Հյուսիսի արքան»՝ Մեծ Մանչեսթերի արդեն նախկին քաղաքապետ Էնդրյու (Էնդի) Բյորնեմը, ով անցյալ շաբաթ համոզիչ հաղթանակ տարավ Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Մեյքերֆիլդ ընտրատարածքի արտահերթ ընտրություններում։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լեյբորիստական կուսակցության շատ անդամներ հույս ունեն, որ Բյորնեմը կօգնի իրենց հաղթահարել աջակողմյան «Reform UK» կուսակցության աճող ժողովրդականությունը, որը, ըստ հարցման կազմակերպիչների, մնում է երկրի ամենատարածված քաղաքական ուժը։

Սթարմերը հայտարարեց այսօր, որ Մեծ Բրիտանիայի իշխող Լեյբորիստական կուսակցության նոր առաջնորդի ընտրությունները կսկսվեն հուլիսի 9-ին, ինքը չի մասնակցի դրանց։

Սթարմերի հավանական իրավահաջորդ Էնդի Բյորնեմը ծնվել է Լիվերպուլի արվարձաններից մեկում, մեծացել է Քալչեթ գյուղում:
Կաթոլիկ դպրոց հաճախելուց հետո Էնդի Բարնհեմը ընդունվել է Քեմբրիջի համալսարան և ուսումնասիրել անգլիական գրականություն:

Բյորնեմն արդեն երկու անգամ առաջադրվել է կուսակցության ղեկավարի պաշտոնում։ 2010 թվականին նա զբաղեցրեց չորրորդ տեղը, 2015 թվականին՝ 2-րդ տեղը

Այս անգամ Բյորնեմը Լեյբորիստների առաջնորդ դառնալու իր մտադրությունները ցուցադրում էր դեռևս անցյալ տարվանից։

—00—ԼԱ

Leave a comment