Սպիտակ տունը հերքել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների տապալման մասին լուրերը

https://arm.sputniknews.ru/20260622/spitak-tuny-herqel-e-amn-i-ev-irani-mijev-banakcutjunneri-tapalman-masin-lurery-103711175.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/08/100752997_0:0:1333:1000_1920x0_80_0_0_b77a536630102b9a5d8705f3ccdee126.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սպիտակ տուն, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ

սպիտակ տուն, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ

Բաժանորդագրվել

Կիրակի օրը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները Շվեյցարիայում շարունակվում են, իսկ դրանց տապալման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի բաժինը՝ հղում անելով խորհրդակցություններին մասնակցող ամերիկացի պաշտոնյային։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե իբր իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունները Իրանին նոր հարվածներ հասցնելու հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո և չի պատրաստվում վերադառնալ քննարկումներին, քանի դեռ ԱՄՆառաջնորդը ներողություն չի խնդրել։

«Հակառակ տարածված կեղծ տեղեկատվության՝ իրանցիները դեռ այստեղ են, և բանակցությունները շարունակվում են»,-հայտարարել է ամերիկյան կողմի ներկայացուցիչը:

Կիրակի օրը Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում կայացել են Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները՝ Կատարի և Պակիստանի միջնորդությամբ։ Խորհրդակցությունների ֆոնին Թրամփը Թեհրանին սպառնացել է նոր հարվածներ հասցնել, եթե վերջինս Լիբանանում իրանական աջակցություն ստացող խմբավորումներին չստիպի դադարեցնել «խնդիրներ ստեղծելը»։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ կողմերը քննարկել են իրանական միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը և Լիբանանի հարավում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության մեխանիզմը։

«Ակտիվ քննարկումներ են ունեցել միջուկային գործարքի բոլոր տարրերի շուրջ։ Մենք մտադիր ենք շարունակել այդ հարցերից յուրաքանչյուրի մշակումը և այս խորհրդակցությունների արդյունքները որպես հիմք օգտագործել հետագա տեխնիկական բանակցությունների համար»,-նշել է նա:

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտնել էր, որ իրանական պատվիրակությունն արդեն վերադարձել է Թեհրան Շվեյցարիայում կայացած բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունը 18 ժամ շարունակ խորհրդակցություններ է անցկացրել։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային նույնպես հայտարարել է բանակցություններում առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ տեխնիկական խմբերը կշարունակեն աշխատանքը փոխըմբռնման հուշագրի իրագործման ուղղությամբ, իսկ պայմանավորվածությունների մանրամասներն ավելի ուշ կհրապարակեն Կատարն ու Պակիստանը։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Leave a comment