Սեփական եկամուտների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է ավելի քան 9,9 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի. /ԱՌԿԱ/. 2026 թվականի մայիսի 31-ի դրությամբ՝ Երևանի քաղաքապետարանի հունվար-մայիսին պլանավորված շուրջ 36,5 մլրդ դրամ սեփական եկամուտներից փաստացի հավաքագրվել է շուրջ 40 մլրդ դրամ։
Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի Եկամուտների հաշվառման և գանձման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը։
«Կատարողականը կազմել է 109,7%, գերակատարումը՝ ավելի քան 3,5 մլրդ դրամ», – ասաց Հակոբյանը քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Հակոբյանը հայտնեց նաև, որ սեփական եկամուտների աճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է ավելի քան 9,9 մլրդ դրամ։