Բանվորական «գազել» է եղել․ գնում էին ծիրան հավաքելու․ ինչ է հայտնի ողբերգական վթարից

Բանվորական «գազել» է եղել․ գնում էին ծիրան հավաքելու․ ինչ է հայտնի ողբերգական վթարից

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Բանվորական «գազել» է եղել, որոնք եկել էին Գյումրիից և գնում էին Քարակերտ ծիրան հավաքելու: Այս մասին Zarkerak.am-ին հայտնեցին Արտենի գյուղի համայնքապետ Մանուշակ Շատոյան՝ անդրադառնալով հունիսի 22-ին Արագածոտնի մարզի Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարին, որի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, մեկ անձ մահացել է։

Ըստ Արտենի գյուղի բնակիչների՝  զոհվածը կին է։  

Հիշեցնենք որ shamshyan.com-ը հայտնել էր, որ այսօր  Ժամը 06։00-ի սահմաններում Գյումրի-Քարակերտ մայրուղու Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են մարդատար «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան ու «Զիլ» մակնիշի բեռնատարը, որի հետևանքով հետևանքով «Ford Transit»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում։  

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ  երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ 5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև:  

 

 

 

 

Leave a comment