Սահմանադրական դատարանը 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26-ին

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 26-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը (ՍԴ) կքննի 7 քաղաքական ուժերի դիմումները՝ հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։

Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Միասնության թեւեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Հայաստան» դաշինքը եւ «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը: 
«Հաշվի առնելով, որ նշված գործերը վերաբերում են նույն հարցին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի՝ նշված գործերը միավորվել են եւ քննվելու են դատարանի նույն նիստում, որը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին», – ասված է Սահմանադրական դատարանի հաղորդագրության մեջ:

Leave a comment