Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. քաղաքապետ

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում անդրադարձ է եղել հանրային տրանսպորտի տոմսային համակարգի վավերացումների գործընթացին։ Նշվել է, որ ընդհանուր առմամբ 3 մլն 315 հազար 57 վավերացում է եղել՝ 0.63 տոկոս ավելին՝ նախորդ շաբաթվա համեմատ։

«Մեր նպատակն է, որ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից, և Երևանում մարդատար մեքենաների օգտագործման քանակը նվազեցվի։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, առաջին հերթին հանրային տրանսպորտը պետք է ավելի հարմարավետ դառնա»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Leave a comment