Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները․ կա զոհ և 9 տուժած. ՆԳՆ

Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և ինը տուժած։

Leave a comment