Վենսը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններում առաջընթացի մասին

https://arm.sputniknews.ru/20260621/vensy-hajtararel-e-amn-i-ev-irani-banakcutjunnerum-arajyntaci-masin-103697610.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103696591_53:0:1386:1000_1920x0_80_0_0_f3c88d5ac7439e9aa407a50a4755b3a6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, շվեյցարիա

ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, ամն, իրանի իսլամական հանրապետություն, բանակցություններ, շվեյցարիա

Բաժանորդագրվել

Շվեյցարական Բյուրգենշտոկում ընթանում են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում առաջընթացի մասին՝ հնարավոր համարելով, որ լրացուցիչ առաջխաղացում կարող է ձեռք բերվել առաջիկա ժամերին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ շվեյցարական Բյուրգենշտոկում այսօր մեկնարկել են Իրանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի տեխնիկական բանակցությունները: Ինչպես նշել են իրանական ԶԼՄ-ները, կողմերը քննարկում են մի շարք հարցեր, այդ թվում՝ Լիբանանում հրադադարը և իրանական ակտիվների ապասառեցումը:

«Միայն վերջին մի քանի ժամվա ընթացքում մենք արդեն զգալի առաջընթաց ենք գրանցել։ Ակնկալում եմ, որ առաջիկա ժամերին մենք ավելի մեծ առաջընթաց կունենանք», – ասել է Վենսը Շվեյցարիայում Իրանի հետ բանակցությունների ժամանակ:

Միևնույն ժամանակ նա նախազգուշացրել է, որ Շվեյցարիայի բանակցությունները տեխնիկական բնույթ են կրում և դժվար թե լուծեն Միացյալ Նահանգների և Իրանի միջև առկա բոլոր տարաձայնությունները:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքներից մեկը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Leave a comment