Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Շվեյցարիայում ընթացող Իրան–ԱՄՆ քառակողմ բանակցությունները՝ Պակիստանի և Կատարի միջնորդությամբ, հայտնվել են բարդ փուլում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրապարակած «վիրավորական» հաղորդագրության ֆոնին, հաղորդում է Իրանի ԻՌՆԱ գործակալությունը։
Ըստ կայքի՝ 80 րոպե տևած քննարկումներից և մեկ ընդմիջումից հետո Իրանի պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը։
Նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցությունների մեկնարկի պահին սոցիալական ցանցում կրկին հանդես էր եկել Իրանի հասցեին մեղադրանքներով և սպառնալիքներով, ինչը լարվածություն է առաջացրել գործընթացում։
Միաժամանակ, Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը չի ընդունում ամերիկյան սպառնալիքները՝ ընդգծելով, որ երկրի զինված ուժերը պատրաստ են պատասխանել այլ ձևով։
Նշվում է, որ բանակցային գործընթացը հայտնվել է բարդ փուլում, և դրա հետագա ընթացքը կախված է կողմերի քաղաքական կամքից։