Բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը Եվրոպայի գավաթի գրան պրիում արծաթե մեդալ է նվաճել

Բաժանորդագրվել

Չալոյանը 2021թ․ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, Հայաստանի քառակի չեմպիոն։

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. 29-ամյա բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+90 կգ) դարձել է Եվրոպայի գավաթի գրան պրիի արծաթե մեդալակիր։

Չեխիայում անցկացվող մրցաշարի եզրափակիչում գյումրեցի բռնցքամարտիկը զիջել է հնդիկ Նարենդեր Նարենդերին: Հայ բռնցքամարտիկը 1/4 եզրափակիչում վստահ հաղթանակ էր տոնել գերմանացի Դելիլ Յազգանի նկատմամբ, ապա կիսաեզրափակիչում պարտության էր մատնել անգլիացի Աչուշին Քլինթոնին, որը 1/4 եզրափակիչում հաղթել էր Փարիզի օլիմպիական խաղերի մրցանակակիր Աբոուդո Ջամիլին:

Հիշեցնենք, որ Դավիթ Չալոյանը սիրողական ոճի բռնցքամարտիկ է, որը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում։ Նա 2021թ․ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր է, Հայաստանի քառակի չեմպիոն։

Leave a comment