https://arm.sputniknews.ru/20260621/tigran-qevosajani-anvan-14-rd-mrcanaky-kstana-aleqsandr-vvoevvodan-simvonjan-103693605.html
Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կստանա Ալեքսանդր Վոեվոդան. Սիմոնյան
Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կստանա Ալեքսանդր Վոեվոդան. Սիմոնյան
Sputnik Արմենիա
Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը՝ մեկ միլիոն ռուբլու չափով, շնորհվում է նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են այլ մարդկանց: 21.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-21T14:27+0400
2026-06-21T14:27+0400
2026-06-21T14:27+0400
կրասնոդար
տիգրան քեոսայան
մարգարիտա սիմոնյան
մրցանակ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103692183_0:501:1000:1064_1920x0_80_0_0_800f3e0cb7ed65a8c839b56e557f522c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Տիգրան Քեոսայանի անվան տասնչորսերորդ մրցանակը կստանա Ալեքսանդր Վոեվոդան: Այս մասին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է սոցցանցերում։Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ 32-ամյա Ալեքսանդր Վոեվոդան ընտանիքի հետ գտնվում էր Կրասնոդարի առևտրի կենտրոնում, երբ 19-ամյա երիտասադրը դանակով սպանել է մի կնոջ և վիրավորել ևս 5 մարդու: Բայց ավելի շատ զոհեր կարող էին լինել, եթե չլիներ Վոեվոդան:Գրիգորի Ա.-ն, որը զինված էր մաչետեով, մարդկանց վրա հարձակվելուց հետո փորձում էր փախչել առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներից: Վոեվոդան տեսնելով, որ առևտրի կենտրոնում ինչ-որ վատ բան է կատարվում, կնոջն ու որդուն ուղարկում է խանութ, իսկ ինքը հետապնդում է հանցագործին։ Վերջինս վազում է մանկական կենտրոն, որտեղ այդ պահին ծնողները երեխաների հետ հանգստանում էին։ Հանցագործը դյուրավառ հեղուկ է լցնում սեղանին ու այրում, սակայն այդ պահին սրահ է ներխուժում Ալեքսանդրն ու վնասազերծել նրան։Վոեվոդան զինծառայող է, ռազմական հատուկ գործողության մասնակից, պարգևատրվել է Արիության շքանշանով և Մարտական խիզախության մեդալով:Տիգրան Քեոսայանի անվան նախորդ մրցանակները ստացել են՝
կրասնոդար
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/15/103692183_0:251:1001:1001_1920x0_80_0_0_f4bb43f937bd65b35dbfa7172c6bfb4d.jpg.webp
կրասնոդար, տիգրան քեոսայան, մարգարիտա սիմոնյան, մրցանակ
կրասնոդար, տիգրան քեոսայան, մարգարիտա սիմոնյան, մրցանակ
Տիգրան Քեոսայանի անվան մրցանակը՝ մեկ միլիոն ռուբլու չափով, շնորհվում է նրանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են այլ մարդկանց:
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Տիգրան Քեոսայանի անվան տասնչորսերորդ մրցանակը կստանա Ալեքսանդր Վոեվոդան: Այս մասին «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է սոցցանցերում։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ 32-ամյա Ալեքսանդր Վոեվոդան ընտանիքի հետ գտնվում էր Կրասնոդարի առևտրի կենտրոնում, երբ 19-ամյա երիտասադրը դանակով սպանել է մի կնոջ և վիրավորել ևս 5 մարդու: Բայց ավելի շատ զոհեր կարող էին լինել, եթե չլիներ Վոեվոդան:
Գրիգորի Ա.-ն, որը զինված էր մաչետեով, մարդկանց վրա հարձակվելուց հետո փորձում էր փախչել առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներից: Վոեվոդան տեսնելով, որ առևտրի կենտրոնում ինչ-որ վատ բան է կատարվում, կնոջն ու որդուն ուղարկում է խանութ, իսկ ինքը հետապնդում է հանցագործին։ Վերջինս վազում է մանկական կենտրոն, որտեղ այդ պահին ծնողները երեխաների հետ հանգստանում էին։ Հանցագործը դյուրավառ հեղուկ է լցնում սեղանին ու այրում, սակայն այդ պահին սրահ է ներխուժում Ալեքսանդրն ու վնասազերծել նրան։
Վոեվոդան զինծառայող է, ռազմական հատուկ գործողության մասնակից, պարգևատրվել է Արիության շքանշանով և Մարտական խիզախության մեդալով:
«Տիգրանի անվան մեկ միլիոն ռուբլի մրցանակը ես տալիս եմ հասարակ մարդկանց, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ փրկում են այլ մարդկանց», – տելեգրամյան ալիքում նշել է Մարգարիտա Սիմոնյանը:
Տիգրան Քեոսայանի անվան նախորդ մրցանակները ստացել են՝