ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Ճապոնիայի հավաքականը F խմբում 4:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Թունիսի հավաքականի նկատմամբ։ Դուբլի հեղինակ դարձավ Նիդերլանդական «Ֆեյենորդի» հարձակվող Այասե Ուեդան։

Թունիս – Ճապոնիա հանդիպումը 1000-րդն էր աշխարհի առաջնությունների պատմության մեջ։

E խմբում առաջին միավորը վաստակեց աշխարհի առաջնությունների նորեկ Կյուրասաոյի հավաքականը, որը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց Էկվադորի հավաքականի հետ։

ԱԱ-2026, երկրորդ տուր

F խումբ

Թունիս – Ճապոնիա` 0:4 (տեսանյութ)

Դաիչի Կամադա, 4, Այասե Ուեդա, 31, 83, Կունյա Իտո, 69

E խումբ

Էկվադոր – Կյուրասաո` 0:0 (տեսանյութ)

Leave a comment