Երևանում ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված ԶԻԼ–ին. 3 տուժած կա

Բաժանորդագրվել

Ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի հաշվեկշռում հաշվառված «Zhongtong» մակնիշի ավտոբուսը Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանում բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին, բախման հետևանքով 3 ուղևոր է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Դեպքը տեղի է ունեցել հունիսի 20-ին` ժամը 00:05-ի սահմաններում, Զաքարիա Սարկավագի 8/1 հասցեի դիմաց։ «Zhongtong»–ի վարորդը եղել է Երևանի բնակիչ 57-ամյա Ռուբեն Գ.-ն։ Ուղևորներից մեկը` 36-ամյա Նարեկ Ս.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի բժշկագիտական կենտրոն, իսկ մյուս 2 ուղևորները` Երևանի բնակիչ 22-ամյա Էլեն Ե.-ն և Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Նաիրա Դ.-ն, տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»,– գրում է կայքը։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ կայքի` ավտոբուսը սպասարկում է թիվ 46 երթուղին։

Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած արցախցի մոդելը

Leave a comment