Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը


Հունիսի 20-ին՝ ժամը 18։37-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մովսես բնակավայրում այրվում է անասնագոմ։


 


ՆԳՆ-ից հայտնում են՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատների Մովսեսի և Չորաթանի  հրշեջ-փրկարարական խմբերից մեկական մարտական հաշվարկներ։


 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակավայրի առաջին փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:57-ին, մարվել՝ 19:41-ին: Այրվել է տանիքի փայտե կառուցատարրերը՝ մոտ 20 քմ։

Leave a comment