ԱՄՆ–ն և Իրանը հունիսի 21–ին բանակցություններ կանցկացնեն Բյուրգենշտոկում. Պակիստանի ԱԳՆ

Բաժանորդագրվել

Բանակցություններին կմասնակցեն Պակիստանի և Կատարի միջնորդները:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հունիսի 21-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններ կանցկացվեն շվեյցարական Բյուրգենշտոկում։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ-ն։

ԱՄՆ-Իրան բանակցությունները պետք է կայանային հունիսի 19-ին, բայց նույն օրը հայտարարվեց, որ հանդիպումը հետաձգվել է:

«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո 2026 թվականի հունիսի 21-ին Շվեյցարիայի Բյուրգենշտոկ քաղաքում տեղի կունենան տեխնիկական մակարդակի բանակցություններ: Քննարկմանը կմասնակցեն ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները, ինչպես նաև Պակիստանի և Կատարի միջնորդները», – ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն հունիսի 18-ի գիշերը հեռավար ձևաչափով հուշագիր են ստորագրել, որի նպատակն է դադարեցնել փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտությունը: Հուշագիրը նաև ժամկետ է սահմանում, թե երբ ԱՄՆ-ն կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի Հորմուզի նեղուցի նավարկությունը:

Բացի այդ, Իրանը պարտավորվում է չստանալ միջուկային զենք, իսկ իրանական միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով: Կողմերը 60 օրվա ընթացքում բանակցություններ կանցկացնեն այդ հարցի շուրջ։ Թեհրանի համար արդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։

Leave a comment