Իրանը կրկին հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին
Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի, ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի ԶՈւ Կենտրոնական շտաբը։
Ըստ աղբյուրի՝ սա համաձայնագրի խախտման առաջին պատասխան քայլն է։ Եթե ագրեսիան շարունակվի, կծրագրավորվեն և կիրականացվեն լրացուցիչ քայլեր։
Միևնույն ժամանակ՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ երկրի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա՝ վերահսկելու և պահանջելու մյուս կողմի՝ ԱՄՆ-ի պարտավորությունների կատարումը։
«Չենք ստորագրել համաձայնագիր, որը չի կատարվելու։ Մեր սկզբունքն է պարտավորություն՝ պարտավորության դիմաց»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը։