Եվրախորհրդարանի բանաձևերը կորցրել են իրենց արժեքը. Կոբախիձե

Եվրախորհրդարանի բանաձևերը լիովին կորցրել են իրենց արժեքը։ Այս հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Վրաց ժողովուրդը լիովին անտարբեր է այդ բանաձևերի նկատմամբ», – հավելել է նա լրագրողների հետ զրույցում։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ վերջին բանաձևում խտրական մոտեցում կա Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման հարցում։

«Նրանք հայտարարում են, որ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը պետք է պահպանվի միայն իր գործակալների համար։ Անշուշտ, սա առողջ մոտեցում չէ վրաց ժողովրդի նկատմամբ։ Վրաստանի հասարակությունն արժանի է արդար վերաբերմունքի», – ընդգծել է Կոբախիձեն։

Leave a comment