Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի գրառումը
ԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ–ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները։
ՌԴ-ն շարունակում է պահպանել հայկական ապրանքների մուտքի և ԵԱՏՄ այլ երկրներ տարանցման արգելքները։
ՌԴ իշխանությունը չի շնորհավորում ՀՀ իշխանությանը։ ՌԴ ազդեցության տակ գտնվող կուսակցությունները, առանց բացառության, Սահմանադրական դատարանում բողոքարկում են հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։
Հետևություն․
Ճիշտ ժամանակն է ստորագրելու ԵՄ-ի հետ Համապարփակ առևտրի և ասոցացման համաձայնագիրը՝ ևս մեկ կարևոր քայլ անելով դեպի Եվրոպական միություն։