Նյու Յորքում 174-ամյա եկեղեցի է այրվել (տեսանյութ)

ԱՄՆ Նյու Յորք նահանգի Բրուքլին քաղաքում Հարավային Բուշվիկի ռեֆորմատական ​​եկեղեցին է գրեթե ամբողջությամբ ոչնչացել խոշոր հրդեհի պատճառով։ Հրդեհի ժամանակ շենքի զանգակատունը փլուզվել է, մեկ հրշեջ թեթև վնասվածքներ է ստացել, հաղորդել է «New York Post»-ը։

Նյու Յորքի հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհը սկսվել է տեղական ժամանակով մոտավորապես 13:20-ին։ Հրդեհի սկսվելուց 20 րոպեից էլ քիչ ժամանակ անց ականատեսները հայտնել են շենքի սրածայրի փլուզման մասին։ Ժամը 15:35-ին հրշեջները մեծ մասամբ զսպել են հրդեհը։ Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ վիրավորվել է 1 հրշեջ։ Նրան օգնություն են ցուցաբերել տեղում, բայց հրաժարվել է հետագա հոսպիտալացումից։ Եկեղեցին գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է։ Մեծ վնասի պատճառով շենքը նախատեսվում է քանդել։ Հրդեհի պատճառը դեռևս պարզված չէ։ Հետաքննությունը շարունակվում է։

Եկեղեցին 1982 թվականին ներառվել է Պատմական վայրերի ազգային գրանցամատյանում:

 

Leave a comment