Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել

Թուրքիայի Չաքրազ լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել։

Դեպքի վայր ժամանած ժանդարմերիայի աշխատակիցները պարզել են, որ անօդաչու թռչող սարքը զինամթերք չի պարունակում։ Փրփրապլաստից պատրաստված կառուցվածքը լուրջ վնասվել է ջրի հետ երկարատև շփման պատճառով։ Այն ուղարկվել է Անկարա՝ փորձաքննության։

Ավելի վաղ՝ հունիսի 14-ին, նմանատիպ անօդաչու թռչող սարք էր հայտնաբերվել Կասպիշյու լողափում։ Այնուհետև իրավապահ մարմինները լողափից տարհանել էին լողափի այցելուներին։

 

Leave a comment