Զելենսկու գրասենյակի ղեկավարը հայտարարել է «Լեհաստանի առջև վաստակի համար» սպայական խաչից հրաժարվելու մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար և Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության նախկին ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է «Լեհաստանի առջև վաստակի համար» Ոսկե սպայական խաչից հրաժարվելու մասին՝ ի պատասխան Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիի՝ Զելենսկուն «Սպիտակ արծիվ» շքանշանից զրկելու որոշման: 

Բուդանովի խոսքով՝ նման որոշումները որևէ կապ չունեն արդարադատության հետ և պարզապես նվեր են ռուսական քարոզչության համար:

«Լեհաստանի նախագահի այս ժեստը արդարադատության մասին չէ: Ի վերջո, ի՞նչ արդարադատության մասին կարող ենք խոսել, եթե, օրինակ, իտալացի ֆաշիստ բռնապետ և Հիտլերի համագործակից Բենիտո Մուսոլինին դեռևս չի զրկվել «Սպիտակ արծիվ» շքանշանից», – հարցադրում է արել Բուդանովը:

Զելենսկու գրասենյակի ղեկավարը նշել է, որ Ուկրաինան շարունակում է պաշտպանել ոչ միայն իրեն, այլև Եվրոպան, այդ թվում՝ Լեհաստանը, և չի կարող լռել ուկրաինացիների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի որևէ դրսևորման նկատմամբ:

Ավելի վաղ Նավրոցկին Զելենսկիին զրկել էր երկրի բարձրագույն պարգևից՝ «Սպիտակ արծիվ» շքանշանից։ Իր տեսաուղերձում լեհ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ պետք է ապահովի երկրի բարձրագույն պետական ​​պարգևի հեղինակությունը և արժանապատվությունը։

Leave a comment