https://arm.sputniknews.ru/20260620/aviaynkerutjunnern-u-hjuranvocnery-sksel-en-vatsharel-nakhkinum-anvtshar-bvonusnery-103667894.html
Ավիաընկերություններն ու հյուրանոցները սկսել են վաճառել նախկինում անվճար բոնուսները
Ավիաընկերություններն ու հյուրանոցները սկսել են վաճառել նախկինում անվճար բոնուսները
Sputnik Արմենիա
Շատ դեպքերում ընկերությունները արժեզրկում են հաճախորդների հավաքած «հավատարմության միավորները»: 20.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-20T10:23+0400
2026-06-20T10:23+0400
2026-06-20T10:24+0400
ավիաընկերություն
հյուրանոց
հաճախորդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629448_0:103:1600:1003_1920x0_80_0_0_6906feb0aa812323b39fe038108691d5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ավիաընկերություններն ու հյուրանոցային ցանցերը ավելի ու ավելի հաճախ են սկսում վաճառել այն բոնուսները, որոնք ժամանակին անվճար էին առաջարկում։ Այս մասին հայտնում է «Investopedia»–ն։Շատ դեպքերում ընկերությունները արժեզրկում են հաճախորդների «հավատարմության միավորները» (սկսում են նույն բոնուսների համար պահանջել ավելի շատ միավորներ, քան նախկինում) և սկսում են անվճար բոնուսներին զուգահեռ առաջարկել վճարովի բոնուսներ։Հատկապես հատկանշական է նախորդ տարիների հետ համեմատությունը։ Օրինակ` 2009 թվականին ամերիկյան «Delta Airlines»-ը վաճառել է բիզնես դասի նստատեղերի միայն 12%-ը։ Մնացած 88%-ը նվերներ են եղել սովորական հաճախորդների համար, որոնց տեղափոխել են էկոնոմ դասից: Միևնույն ժամանակ 2026 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը բիզնես դասից վաստակել է ավելի քան 5 մլրդ դոլար։«Հավատարմության միավորները» իրենց արժեքը կորցնում են նաև հյուրանոցային ցանցերում: Լրատվամիջոցն օրինակ է բերում «Hyatt»-ը, որը նախկինում իր հավատարիմ հաճախորդներին «լյուքս» համարներ էր առաջարկում 45,000 միավորով, բայց այժմ գինը հասցրել է 75,000–ի:Փորձագետները խորհուրդ են տալիս կուտակած բոնուսային միավորները պահել ոչ թե կոնկրետ ընկերություններում, այլ բանկային քարտերում (որոնցից մի քանիսը թույլ են տալիս միավորները փոխանցել մեկ հավատարմության ծրագրից մյուսը՝ ըստ հայեցողության):«Wizz Air»–ը սկսել է չվերթեր իրականացնել դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/15/27629448_0:12:1390:1055_1920x0_80_0_0_404916e901510768063d9c6ee24198c5.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավիաընկերություն, հյուրանոց, հաճախորդ
ավիաընկերություն, հյուրանոց, հաճախորդ
10:23 20.06.2026 (Թարմացված է: 10:24 20.06.2026)
Բաժանորդագրվել
Շատ դեպքերում ընկերությունները արժեզրկում են հաճախորդների հավաքած «հավատարմության միավորները»:
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ավիաընկերություններն ու հյուրանոցային ցանցերը ավելի ու ավելի հաճախ են սկսում վաճառել այն բոնուսները, որոնք ժամանակին անվճար էին առաջարկում։ Այս մասին հայտնում է «
Investopedia»–ն։
Շատ դեպքերում ընկերությունները արժեզրկում են հաճախորդների «հավատարմության միավորները» (սկսում են նույն բոնուսների համար պահանջել ավելի շատ միավորներ, քան նախկինում) և սկսում են անվճար բոնուսներին զուգահեռ առաջարկել վճարովի բոնուսներ։
Հատկապես հատկանշական է նախորդ տարիների հետ համեմատությունը։ Օրինակ` 2009 թվականին ամերիկյան «Delta Airlines»-ը վաճառել է բիզնես դասի նստատեղերի միայն 12%-ը։ Մնացած 88%-ը նվերներ են եղել սովորական հաճախորդների համար, որոնց տեղափոխել են էկոնոմ դասից: Միևնույն ժամանակ 2026 թվականի առաջին եռամսյակում ընկերությունը բիզնես դասից վաստակել է ավելի քան 5 մլրդ դոլար։
«Էկոնոմ+» կամ «բիզնես» դասի տարբեր տեղերի համար այժմ գանձվում են տարբեր «հավատարմության միավորներ»: Ուղևորներին անակնկալ կերպով չեն տեղափոխում բիզնես դաս, այլ նրանց հնարավորություն է տրվում «գնել» հարմարավետ տեղեր իրենց հավաքած միավորներով: Իսկ մատչելի տեղերի քանակը նվազագույնի է հասցվել:
«Հավատարմության միավորները» իրենց արժեքը կորցնում են նաև հյուրանոցային ցանցերում: Լրատվամիջոցն օրինակ է բերում «Hyatt»-ը, որը նախկինում իր հավատարիմ հաճախորդներին «լյուքս» համարներ էր առաջարկում 45,000 միավորով, բայց այժմ գինը հասցրել է 75,000–ի:
Փորձագետները խորհուրդ են տալիս կուտակած բոնուսային միավորները պահել ոչ թե կոնկրետ ընկերություններում, այլ բանկային քարտերում (որոնցից մի քանիսը թույլ են տալիս միավորները փոխանցել մեկ հավատարմության ծրագրից մյուսը՝ ըստ հայեցողության):