Խորթ մայրը հարվածել է անկողնում պառկած երեխայի գլխին. ՔԿ–ն` աղմկահարույց սպանության մասին

https://arm.sputniknews.ru/20260620/khvort-majry-harvatsel-e-ankvoghnum-parkats-erekhaji-glkhin-qkn-aghmkaharujc-spanutjan-masin-103667230.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, խորթ մայր, երեխա, սպանություն, հհ քննչական կոմիտե

հայաստան, խորթ մայր, երեխա, սպանություն, հհ քննչական կոմիտե

Բաժանորդագրվել

Քրեական վարույթն ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Խորթ մայրը պարբերաբար ծեծել է 1 տարեկան երեխային, հարվածներ հասցրել նրա գլխին. Երևանի Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած աղմկահարույց սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնել։

Ըստ ՔԿ–ի` նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ Ռ.Ե.-ն իրենից կախվածության մեջ գտնվող, փաստացի իր խնամքին հանձնված 1 տարեկան Ա․Մ․-ին մեղադրելով իր և Մ․Ռ․-ի ընտանիքում անհաշտ և անախորժ իրավիճակի ստեղծման պատճառ հանդիսանալու մեջ, պարբերաբար՝ 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում, տարբեր օրերի, ինչպես նաև նույն թվականի մարտի 10-ին ուղղակի դիտավորությամբ ֆիզիկական ներգործություն է գործադրել անկողնում պառկած երեխայի նկատմամբ, այն է՝ ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին և գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ:

«Բացի այդ, Ռ․Ե․-ն 2026 թվականի մարտի 15-ին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, հարվածել է անկողնում պառկած երեխայի գլխին՝ նրան պատճառելով կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածքներ, որոնց հետևանքով վերջինս մահացել է»,– ասված է հաղորդագրությունում:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք՝ մարտի 21-ին հայտնի դարձավ, որ խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված 1 երեխան մահացել է։ Ավելի ուշ դատախազությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ 38-ամյա կինը երեխային բռնության է ենթարկել շուրջ 1,5 ամիս։ Մարտի 18–ին նա կալանավորվեց։

Leave a comment