«Ես դեռ երազող եմ»․ Երվանդ Երզնկյանի մասին «Ա1+»-ի ֆիլմի պրեմիերան

«Ես դեռ երազող եմ»․ Երվանդ Երզնկյանի մասին «Ա1+»-ի ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և դիրիժոր Երվանդ Երզնկյանի ծննդյան օրն է։

«Ա1+»-ը շնորհավորում է մաեստրոյին և այս առիթով ներկայացնում նրա մասին նկարահանված «Ես դեռ երազող եմ» ֆիլմը։

«Ես սերում եմ Երզնկյանների ու Ջանիբեկյանների տոհմիկ գերդաստաններից, գալիս եմ ռոքից ու ջազից։ Սովորել եմ պոլիտեխնիկում, սակայն ուսանողական գարունը փոխեց ճակատագիրս, ու ես դարձա երազողներից մեկը։ Ես երազող էի, երազող եմ և կլինեմ երազող․․․ միշտ»,- ասում է մաեստրոն։

Ֆիլմը պատմում է Երվանդ Երզնկյանի կյանքի, ստեղծագործական ուղու, հիշողությունների և երազանքներին հավատարիմ մնալու մասին։
Ծննդյանդ շնորհավոր, մաեստրո։

Ֆիլմի աջակիցներն են «Երեմյան Փրոջեքթս»-ը և Երևանի կոնյակի գործարանը։

Leave a comment