Վարչական դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության․ Արա Զոհրաբյան

Վարչական դատարանը բավարարել է Եկեղեցու հայցն ընդդեմ ոստիկանության․ Արա Զոհրաբյան

Հայաստանի վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը՝ կապված Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Գործը վերաբերում էր եկեղեցու կողմից ոստիկանությանը ներկայացված դիմումներին, որոնցով պահանջվել էր կանխել կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի հնարավոր մուտքը եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան՝ ինչպես նաև ծիսական գործողությունների իրականացումը։ Եկեղեցու պնդմամբ՝ այդ գործողությունները պետք է կանխվեին կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված կարգով։

Սակայն, ըստ հայցի, ոստիկանությունը հրաժարվել էր կատարել անհրաժեշտ գործողությունները՝ այդ թվում չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով ստուգողական միջոցառումներ։

Դատարանը արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր արձագանքել դիմումներին և իրականացնել օրենքով նախատեսված գործողությունները, իսկ առանց դեպքի վայր այցելելու չէր կարող գնահատել իրավիճակը։ Արդյունքում՝ դատարանը ոստիկանության անգործությունը ճանաչել է ոչ իրավաչափ։

Վճռով վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը։

Leave a comment