Մերձավոր Արևելքում դեռ երկար ժամանակ բացարձակ խաղաղություն չի կարող լինել․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա պողոսյանը գրում է․

«Վերջերս հրապարակված «Dialogue Or Destruction: A Vision For A New Civilizational Alliance With Tehran» գիտական հոդվածում մանրամասն հիմնավորել էի, որ ԱՄՆ-Իրան հարաբերություններում ԱՄՆ-ի երկարաժամկետ ռազմավարական շահը պահանջում է ամերիկյան «դեստրուկտիվ ուժը» փոխարինել «կոնստրուկտիվ ուժով», հիմնավորելով, որ Իրանի նկատմամբ դեստրուկտիվ ուժի շարունակական կիրառումը կստիպի Իրանին էքզիստենցիալ վտանգը օգտագործել սեփական «Samson option»-ը ստեղծելու համար։

Հաջորդ հոդվածս, որ արդեն մեկ ամիս կլինի, գրախոսման փուլում է, այն մասին է, թե ինչո՞ւ ԱՄՆ-Իրան հարաբերությունների կարգավորումը կախված չէ միայն ԱՄՆ-ից և Իրանից։ Խոսվում է նաև տարածաշրջանում նոր «թուկիդիդեսյան ծուղակի» մասին, որի գլխավոր գործող սուբյեկտները իրանական քեյսի հանգուցալուծումից հետո Իսրայելն ու Թուրքիան կլինեն, իսկ երկրորդ էշելոնով` Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը։

Ամեն դեպքում Մերձավոր Արևելքում դեռ երկար ժամանակ բացարձակ խաղաղություն չի կարող լինել։

Մերձավոր Արևելքում խնդիրը ո‘չ թե հակամարտությունների առկայությունն է, այլ այն, որ հակամարտությունը հանդիսանում է ձևավորված համակարգի բնական վիճակը»։

Leave a comment