CaseKey-ի այս տարվա մեկնարկը տրվեց մասնակիցների ռեկորդային ցուցանիշով

Յուրօրինակ հարթակ, որտեղ ձևավորվում է թիմային աշխատանք և ուղիղ շփում բիզնեսի հետ՝ ընկերությունների առաջադրած քեյսերին նորարար ու արդյունավետ լուծումներ տալու համար: 

 CaseKey-ի այս տարվա մեկնարկը տրվեց մասնակիցների ռեկորդային ցուցանիշով։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակի։ 

ԶՊՄԿ-ն ակտիվորեն ներգրավված է նախագծում, քանի որ ժամանակակից հանքարդյունաբերությունը ամբողջությամբ գիտահեն ոլորտ է, իսկ CaseKey-ում այդ երիտասարդական, գիտական ներուժն առկա է։

 Ոլորտի հանդեպ մեծ հետաքրքրության արդյունքում՝ նախորդ աշնանը կոմբինատը ճանաչողական այց կազմակերպեց CaseKey-ի շուրջ 30 երիտասարդների համար: Նրանք հնարավորություն ստացան տեսնելու հանքի իրական մասշտաբները, քննարկումներ ունենալու ղեկավար կազմի հետ և ծանոթանալու հանքաքարից մետաղ կորզելու գիտական ընթացքին։ 

ԶՊՄԿ-ն շահագրգռված է այս ձևաչափով՝ նպատակ ունենալով երիտասարդների շրջանում հետաքրքրություն առաջացնել  ոլորտի նկատմամբ։  

Հանքարդյունաբերությունն այն բացառիկ ուղղություններից է, որն իր մեջ ամբողջացնում է շուրջ 50  գիտական մասնագիտություններ։

Այս տարի  ԶՊՄԿ-ն ստանձնել է CaseKey Academy-ի հովանավորությունը և սպասում է բուն մրցույթին՝ ուսանողներին նոր բիզնես քեյսեր առաջադրելու և գործակցության նոր փուլ սկսելու համար։ 

Leave a comment