Սլովակիայի վարչապետի և Պուտինի հանդիպումների պատճառով ԵՄ-ում լարվածություն է առաջացել․ Չեխիայի վարչապետ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումների պատճառով Եվրոպական Միությունում լարվածություն է առաջացել, հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։

Բաբիշը քննադատել է Բրյուսելում Եվրոպական խորհրդի գագաթնաժողովում տեղի ունեցած հանդիպումը, որտեղ առաջնորդները քննարկել են Ուկրաինան և Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավոր մեկնարկը։ Բաբիշը բացատրել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է Պուտինի հետ, դա նորմալ է ԵՄ առաջնորդների համար և չի առաջացնում որևէ բացասական արձագանք, բայց երբ խոսքը ուրիշ մեկի մասին է, ինչպես Ֆիցոյի դեպքում, անընդունելի է։

ԵՄ հանդիպումից հետո Չեխիայի կառավարությանը ղեկավարը նաև ընդգծել է, որ Եվրոպան չի կարողանում համաձայնության գալ ո՛չ Ռուսաստանի հետ բանակցությունների, ո՛չ էլ այն մասին, թե ով է ճիշտ ներկայացնելու Եվրամիությունը։

«Երեկ ծանր էր. մենք քնեցինք ժամը երկուսին [առավոտյան]: Մասնավորապես, Ուկրաինայի վերաբերյալ բանավեճը, ցավոք, հաստատեց, որ Եվրոպան անկարող է համաձայնության գալ նույնիսկ այն հարցում, թե արդյոք բանակցություններ կլինեն, թե ով կղեկավարի դրանք», – ասաց Բաբիշը։

Բացի այդ,  Չեխիայի վարչապետը նշել է, որ քանի որ գագաթնաժողովներում նստած է եղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողքին, ամբողջ տեղեկատվությունը ստանում է «առաջին ձեռքից»։ Ֆրանսիայի առաջնորդը, ըստ Բաբիշի, կարծում է, որ առաջին անգամ Թրամփը «նույն նավակում» է Եվրոպայի հետ հակամարտության կարգավորման հարցում, ինչը կարող է նպաստել արագ կարգավորմանը։

Leave a comment