Հայաստանը Airbus-ից 6 ուղղաթիռ կգնի

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանը Airbus Helicopters ընկերությունից 6 բազմաֆունկցիոնալ H145 ուղղաթիռ կգնի, որոնք կօգտագործվեն տրանսպորտային նպատակներով։

Ինչպես հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, կողմերի միջեւ համաձայնագիրը ստորագրվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Երևան կատարած պետական այցի ընթացքում։
«Մեծ պատիվ է պաշտոնապես ողջունել Հայաստանը Airbus Helicopters ընտանիքում։ Առաջին պայմանագիրը մեր ընկերության և Հայաստանի միջև աճող գործընկերության վկայությունն է, և մենք հպարտ ենք աջակցել ժողովրդին իր օդային կարողությունների արդիականացման գործում։ H145-ը Հայաստանի իշխանություններին կապահովի իրենց ամենախստապահանջ տրանսպորտային առաքելության պահանջների համար անհրաժեշտ ճկունությունն ու հուսալիությունը»,- ասել է ընկերության Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի գծով փոխնախագահն Լյուդովիկ Բուիստոնը։ 
Ըստ հաղորդագրության, H145-ը հայտնի է բարձր կատարողական արդյունքով, մասնավորապես, բարձրլեռնային և շոգ միջավայրերում։ Այս պահին ընդհանուր առմամբ աշխարհում շահագործման մեջ են H145 ընտանիքի ավելի քան 1800 ուղղաթիռներ։

Leave a comment