455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքները հիմնականում ավարտվել են

455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքները հիմնականում ավարտվել են

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի` 455 մետրանոց թունելում ջրամեկուսացումը հիմնականում ամբողջացված է։  Հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ 32կմ ընդհանուր երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածի 455 մետրանոց թունելում ջրամեկուսացման աշխատանքները հիմնականում ավարտվել են: Սա առանցքային քայլ է դեպի թունելի շահագործում՝ ապահովելով դրա երկարակեցությունն ու անվտանգությունը: Շինարարական թիմերն անցել են հաջորդ կարևոր փուլին՝ թունելի բետոնացման աշխատանքներին, որոնք այս պահին իրականացվում են ակտիվ տեմպերով։

 

Քաջարան-Ագարակ հատվածը Հյուսիս-հարավ ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է, որի ավարտը կնպաստի տրանսպորտային հոսքերի արդյունավետության բարձրացմանը, ճանապարհորդության ժամանակի կրճատմանը և տարածաշրջանային կապերի ամրապնդմանը: Շինարարական աշխատանքները շարունակվում են՝ պահպանելով որակի և անվտանգության ամենաբարձր չափանիշները:

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

 

 

Leave a comment