Իշխանության մաս կազմելու մարտերը հասան ՍԴ մատույցներ. Անի Գևորգյանը՝ «ընդդիմությանը»

NewDay.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արձանագրենք՝ ամեն ինչ առանց շեղումների կատարվում է այնպես, ինչպես ես գրել էի մի անմեղ հոդվածում: Մանդատը վերցնելը արդարացնելու համար հազար տրյուկի են դիմում՝ քաջ իմանալով ելքը: Խմբիշխանության մաս կազմելու «մարտերը» կրկին հասել են ՍԴ մատույցներ:

Մարդիկ, որոնց կենսագրությունից հանես Արցախ բառը, ոչինչ չես գտնի կռիվ են տալիս մանդատի համար՝ մոռանալով, որ մանդատներ ունեին նաև Արցախի ամբողջական հանձման ժամանակ:

Ձերբակալության շոուների ներքո, փորձ է արվում կոտրել նաև սփյուռքի հնարավոր դիմադրությունը, այն վերահսկելի դարձնելը դժվար գործ է:

Ասենք՝ ինչ իմաստ ունի ՍԴ մատույցների դիմաց մարտեր բեմադրելը եթե Սամվել Կարապետյանը շարունակում է պնդել, որ այս ընտրություններում Հայաստանը չի հաղթել:

Leave a comment